Կարծիք

20.08.2019 12:41


Հեղափոխության մանկական հիվանդությունը և հետհեղափոխական Հայաստանը

Հեղափոխության մանկական հիվանդությունը և հետհեղափոխական Հայաստանը

Հեղափոխությունը նորի սկիզբ չէ։ Այն հնի ավարտ է։

Հնի մերժումը նորի կառուցում չի նշանակում։

Հեղափոխական իշխանությունը, կաբինետի հոտն առնելով, դառնում է խիստ հակահեղափոխական ու սկսում կռիվ տալ հեղափոխական լոզունգների ու արժեքների դեմ, քանզի չունի սեփական ծրագրերն ու արժանավորների թիմը։

Հեղափոխական լոզունգները սկսում են ճնշել և հունից հանել նախկին հեղափոխականներին։

Հեղափոխության միջոցով իշխանության եկածների հիմնական գործելաոճ է դառնում երկակի կամ եռակի ստանդարտների կիրառումը։ Իրենք կառավարում են հների պես, որովհետև այլ տարբերակ չունեն։

Իշխանության հասած հեղափոխականները նյարդայնանում են, երբ հիշեցնում են իրենց նախահեղափոխական կյանքն ու հեղափոխական լոզունգները։

Հեղափոխության 1–ին ալիքի ներկայացուցիչները «քանդող բրիգադ» են։ Դրանք պետություն կառուցող ու զարգացնող չեն։ Բոլոր ժողովուրդների մոտ ու բոլոր ժամանակներում դա ապացուցվել է։ Հայաստանը բացառություն չէ։

Հեղափոխականների առաքելությունն ավարտվում է իշխանափոխության հաջորդ վայրկյանից, բայց ամբոխի ալիքը նրանց բարձրացնում է վեր, իսկ իներցիան՝ որոշ ժամանակ պահում վերևում։ Հետո գալիս է ցավոտ անկման փուլը։

Հեղափոխությունն իր զավակներին կերակրելուց ու պառակտելուց հետո խժռում է և տեղ բացում նոր որակի պետություն կառուցելու առաքելություն ունեցողների համար։

Հեղափոխությունը սկզբում ճանապարհ է բացում տականքների համար, բայց դա դեպի մերիտոկրատիա տանող ցավոտ ճանապարհն է։

Պետությունը զարգացնում է հեղափոխության բերած արժեքները հեղափոխականներից պաշտպանող ուժը։ Սա քաղաքագիտական կանոն և օրինաչափություն է։ Հայաստանում այս օրինաչափությունն ու կանոնը աշխատելու են մաթեմատիկական ճշգրտությամբ։

Այս ընթացիկ ու անցումային փուլում մեր խնդիրը պետք է լինի մեծ ավերածություններ թույլ չտալը։ Անդառնալի կորուստներ թույլ չտալը։ Մնացածը ժամանակի ու տեխնիկայի հարց է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը