Կարծիք

20.08.2019 13:45


Փաստորեն, «հեղափոխությունն» ազատության գաղափարի փոխարեն ճորտային մտածողություն է ծնել

Փաստորեն, «հեղափոխությունն» ազատության գաղափարի փոխարեն ճորտային մտածողություն է ծնել

Ինձ մի բան է շատ հետաքրքրում՝ ոնց է կարող մի մարդը մեկ այլ մարդու ԱՆՎԵՐԱՊԱՀ վստահել, կամ պաշտպանել։

Նույնիսկ ընտանիքի անդամները քաղաքական և բազմաթիվ այլ հարցերում ունեն տարբեր համոզմունքներ և տեսակետներ ու ԱՆՎԵՐԱՊԱՀ միմյանց չեն վստահում նման հարցերում։ Կարելի է լինել գաղափարակից կամ թիմակից, դա այլ բան է։

«Հեղափությունից» հետո հիմնական քաղաքական թեզն էր հռչակվել «քաղաքացի» հասկացությունը։ Քաղաքացի հասկացության հիմքում ազատության և պատասխանատվության գաղափարն է։

Ոնց է կարող ազատ մարդը ԱՆՎԵՐԱՊԱՀ վստահեկ մեկ այլ մարդու։

Թող ինձ ներեն ֆեմինիստները, ադաթական դաշտում եթե հարցը դնենք, ո՞նց է կարող տղամարդը մեկ այլ տղամարդու մասին խոսելիս հրապարակային կերպով ԱՆՎԵՐԱՊԱՀ բառը օգտագործել։ Իսկ թե կրիմինալ աշխարհում ոնց է բնութագրվում ինչ-որ մեկին ԱՆՎԵՐԱՊԱՀ վստահելն ու ենթարկվելը, դա մի կողմ դնենք։

Փաստորեն, «հեղափոխությունն» ազատության գաղափարի փոխարեն ճորտային մտածողություն է ծնել։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը