Քաղաքական

21.08.2019 09:16


Քաղավիացիայի հին մասնագետները հեռանում են. պատճառը Տաթևիկ Ռևազյանի աշխատաո՞ճն է. «Հրապարակ»

Քաղավիացիայի հին մասնագետները հեռանում են. պատճառը Տաթևիկ Ռևազյանի աշխատաո՞ճն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը:

Մեզ ասացին, որ նա ոլորտի բացառիկ մասնագետ է, եւ այս բացը լրացնելը համարյա անհնար է լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթեւիկ Ռեւազյանը, սակայն նրան ամեն գնով փորձել են համոզել, որ հրաժարական չտա:

Մեր տեղեկություններով՝ նրա հրաժարականի պատճառը Ռեւազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն է եղել: Մենք կապ հաստատեցինք Սայադյանի հետ, սակայն նա չցանկացավ խոսել այս թեմայով՝ դա համարելով իր անձնական խնդիրը։

«Ես դուրս եմ եկել անձնական պատճառներով, անձնական նկատառումներից ելնելով։ Այդքանը կարող եմ ասել»,- ասաց նա՝ նշելով, որ օգոստոսի 12-ից այլեւս չի աշխատում Քաղավիացիայի կոմիտեում։

Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ նրա դուրս գալը պայմանավորված է Տաթեւիկ Ռեւազյանի անձով, Սայադյանն ասաց․ «Չէ, եկեք ես մեկնաբանություններ չտամ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը