Կարծիք

21.08.2019 12:49


Կոչ, հորդոր, եթե կուզեք` նախազգուշացում Նիկոլ Փաշինյանին

Կոչ, հորդոր, եթե կուզեք` նախազգուշացում Նիկոլ Փաշինյանին

Պարո՛ն Փաշինյան, ներկայումս դուք լուրջ ներքաղաքական խնդիրների առաջ եք կանգնած: Ձեր թիմում ունեք պառակտման և դրա հետևանքով իշխանությունը կորցնելու լուրջ վտանգ: Լավ գիտեք, թե իշխանությունը կորցնելուց հետո որտեղ եք հայտնվելու և թե ինչ երկար ժամկետով: Չնայած, դուք էլ լավ գիտեք, որ իշխանությունը կորցնելը ժամանակի հարց է Ձեր պարագայում, այնուամենայնիվ, հնարավորություն ունեք այդքան անցանկալի իրավիճակը առժամանակ առկախելու: Դրա համար պետք է ՀՐԱԺԱՐՎԵՔ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հեռանկարից:
Նիկո՛լ (որպես երբեմնի ավագ ընկեր), հեռո՛ւ մնա Կոնվենցիան վավերացնելու մտքից, հարգի՛ր ընտանիքի գաղափարն ու երկիրը զե՛րծ պահիր դրա տակ թաքնված ականներից, այլապես պատմության մեջ մնալու ես որպես պետության հիմքերը սասանած և հասարակության արժեքային համակարգը այլախեղած դավաճան: Գիտեմ, կարդալու ես, գիտեմ, մտածելու ես, և հուսով եմ հետևությունդ էլ կլինի գրառմանս ոգուն համարժեք:
Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու փորձ անելու դեպքում խոստանում եմ, որ իշխանությունդ կորցնելու ես և կորցնելու ես համաժողովրդական ցասման արդյունքում: Հավատա՛, վերջին օրերին իմ շփումները քաղաքացիների և քաղաքացիներին կոնսոլիդացնելու պատրաստ նախաձեռնությունների հետ անխուսափելի են դարձնում վերոգրյալ կանխատեսումս: Հեռո՛ւ մնա ԼԳԲՏ ակտիվիստի և/կամ պասիվիստի պիտակը հավիտյանս ճակատիդ դաջելու հեռանկարից, առանց այդ էլ բազմաթիվ այլ պիտակներ ես վաստակել: Հավատա՛, Կոնվենցիան վավերացնելուդ փորձի հետևանքներն, Ամուլսարի համեմատ, այլաբանորեն ասած, «բլուր» են թվալու:
Լայնախոհություն և վճռականություն եմ մաղթում:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը