Լրահոս

21.08.2019 14:02


Երևանում մեքենան բախվել է ԳԱ մասնաճյուղի աստիճաններին ու գլխիվայր շրջվել

Երևանում մեքենան բախվել է ԳԱ մասնաճյուղի աստիճաններին ու գլխիվայր շրջվել

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 10։30-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 34 NV 488 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մոտ, բախվել է ինստիտուտի բազալտե աստիճաններին և գլխիվայր շրջվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ժամանած հրշեջ-փրկարարները։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը