Լրահոս

21.04.2010 12:47


Օտարալեզու դպրոցների վրա դրված արգելանքը հանե՞լ, թե՞ չհանել

Օտարալեզու դպրոցների վրա դրված արգելանքը հանե՞լ, թե՞ չհանել

ՀՀ կրթության նախարարությունը կառավարությանն է ներկայացրել մի օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում, այն է՝ օտարալեզու դպրոցների վրա դրված արգելանքը հանել։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր հրավիրված ասուլիսում քննարկել են այդ հարցը։

-Մեր կրթական համակարգում այնքան շատ խնդիրներ կան, որոնք առայսօր չեն ստացել իրենց լուծումը, և չեմ կարծում, թե այդ արգելքը հանելն առաջնային քայլն է այդ բացերը լրացնելու։

Ռ. Բաբայանն ասել է նաև, թե իհա՛րկե, օտար լեզուների իմացությունը հարկավոր է, առավել ևս՝ ռուսերենի և անգլերենի.

-Բայց, ցավոք, դպրոցներում նաև այդ առարկաները կարգին չեն անցնում։ Բոլորս գիտենք, որ այդ լեզուները սովորում են միայն ու միայն մասնավոր ձևով։

ՄԻՊ Արմեն Հարությունյանն էլ իր հերթին նշել է, թե ինքն ընդունում է, որ ազգային դպրոցը պետք է հզոր լինի.

-Մենք պետք է հասկանանք, թե ինչ խնդիր ենք լուծում։ Եթե այս բոլոր բարեփոխումներն ուղղված լինեն նրան, որ ազգային դպրոցի վիճակը թուլանա, իհա՛րկե, մենք դրան դեմ կարող ենք  լինել։ Պայց պետք է ճշգրտել, թե արդյոք նմանատիպ դպրոցները թույլատրելը կթուլացնի՞ ազգային դպրոցը։ Կարծում եմ՝ ոչ։

Ա. Հարությունյանն ասել է, թե այն կրթական համակարգը, որ ունենք, մեզ հնարավորություն չի տալիս, որ միջազգային մակարդակի մասնագետներ պատրաստենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը