Լրահոս

21.08.2019 17:32


Փլուզում է տեղի ունեցել Սարի թաղում

Փլուզում է տեղի ունեցել Սարի թաղում

Օգոստոսի 20-ին՝ ժամը 17:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասի 1-ին շարքի տներից մեկի լոգարանի պատը փլուզվել է և վնասել մոտակայքում կայանած ավտոմեքենան. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տանը կից լոգարանի պատը (6 քմ). քարերը թափվել են նշված հատվածով երթևեկող «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա` վնասելով դիմացի հատվածը: Տուժածներ չկան:

Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից:

Այս խորագրի վերջին նյութերը