Լրահոս

22.08.2019 10:15


Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհին «Toyota Corolla»–ն գլխիվայր շրջվել է. քաղաքացին արգելափակվել է ներսում

Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհին «Toyota Corolla»–ն գլխիվայր շրջվել է. քաղաքացին արգելափակվել է ներսում

Օգոստոսի 21-ին՝ ժամը 17:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի Բերդ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարինե Շ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճամփեզրին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են, այնուհետև քաղաքացիների օգնությամբ ուղղել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը