Քաղաքական

22.08.2019 14:30


«Նորություն չկա». Զ. Մնացականյանը՝ Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայողի մասին (տեսանյութ)

«Նորություն չկա». Զ. Մնացականյանը՝ Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայողի մասին (տեսանյութ)

Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է բավական մտահոգիչ մնալ: Կառավարության նիստից հետո Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցը պահանջում է համակարգված մոտեցում»,- ասաց նախարարը։ Զոհրաբ Մնացականյանը, միաժամանակ, ընդգծեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումները շարունակվում են. «Բանակցային գործընթացը չի կանգնել։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը