Լրահոս

22.08.2019 15:40


Ահազանգ է ստացվել, որ 45-ամյա կինը ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը

Ահազանգ է ստացվել, որ 45-ամյա կինը ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը

Հայաստանի ԱԻՆ-ում օգոստոսի 21-ին՝ ժամը 22:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շինարարների փողոցում ոստիկանության բաժանմունքի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի բնակարաններից մեկի քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը եւ սպառնում է շարունակել ինքնավնասումը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացին (Լուսինե Ն., ծնված 1975 թ.) վնասել է ձախ նախաբազուկը: Շտապօգնության աշխատակիցները Լուսինե Ն.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը՝ հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը