Լրահոս

22.08.2019 16:24


Սոնա Աղեկյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել իրեն բերման ենթարկելու իրավական հիմքերը

Սոնա Աղեկյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել իրեն բերման ենթարկելու իրավական հիմքերը

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը Ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնում դիմում է գրել՝ պահանջելով տրամադրել օրինական հիմքերը, թե օգոստոսի 13-ի գիշերն իրեն իրավական ի՞նչ հիմքով են բերման ենթարկել։ Այս մասին նա տեղեկացրեց ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ։

«Ոստիկանությունը կփորձի գրավոր տրամադրել գործի նյութերը։ Երբ գործի նյութերը լինեն ինձ մոտ, բնականաբար, կհրապարակեմ, որովհետև այդ օրը մեր կողմից որևէ ապօրինի գործողություն չի իրականացվել: Այդ օրը մենք միայն մեր խաղաղ ցույցն ու ակցիա անելու սահմանադրական իրավունքն ենք իրացրել»,- ասաց նա։

Աղեկյանի խոսքով՝ ոստիկանությունից ասել են, որ գործը դեռևս քննության փուլում է, սակայն հնգօրյա ժամկետում կներկայացնեն գրավոր փաստաթղթերը, թե ինչ օրինական պահանջ է ներկայացվել ոստիկանության կողմից, որին իրենք չեն ենթարկվել։

«Պնդում եմ՝ օրինական կամ ապօրինի պահանջ չի հնչել: Որևէ պահանջ չի հնչել, որին մենք ենթարկվեինք կամ չենթարկվեինք։ Մեր պայքարով պետք է հասնենք նրան, որ որևէ մեկը կամայականորեն հնարավորություն չունենա իր պաշտոնական դիրքը չարաշահել և մեր քաղաքացիների իրավունքները ոտնահարել։ Եղե՛ք համարձակ և սիրե՛ք մեր Երևանը»,- եզրափակեց Սոնա Աղեկյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը