Լրահոս

22.08.2019 17:43


19-ամյա երիտասարդը բռնվել է գողության պահին

19-ամյա երիտասարդը բռնվել է գողության պահին

Օգոստոսի 21-ին՝ ժամը 07.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կորյունի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ 19-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 04.45-ին նա, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել Լեռնամետալուրգիայի ինստիտուտ, սակայն բռնվել է անվտանգության աշխատակցի կողմից:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը