Կարծիք

23.08.2019 23:12


Հերթական քարոզչական փուչիկը շատ արագ պայթելու է՝ անհարմար դրության մեջ դնելով ապագա ամբաստանյալներին

Հերթական քարոզչական փուչիկը շատ արագ պայթելու է՝ անհարմար դրության մեջ դնելով ապագա ամբաստանյալներին

Ոստիկանության հաղորդագրության մեջ բառ անգամ չկա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին, թեպետ հատուկ ջանացել են այնպես գրել, որ տեղ թողնեն հաջորդ օղակների համար: Պատվիրատուները այնքան են շտապել, որ չեն հասկացել, որ քրեական գործը հարուցվում է փաստի առնչությամբ, ոչ թե անձի և հաղորդագրությունը հանել են իրենց ենթակա մամուլի էջեր՝ տարածելով Հրայր Թովմասյանի նկարով: Հետո էլ շատ արագ իրենց ճղճղան վարձկանների միջոցով սոցցանցերում հարց են բարձրացնում. «Ինչպե՞ս կարող է Սահմանադրական դատարանը օգոստոսի 29-ին գործ քննել, երբ ՍԴ նախագահի վրա քրեական գործ է հարուցված»: Հիմա հավաստի տեղեկատվությունը (ոստիկանության հաղորդագրությունը վկա). այդ գործում չկա ո’չ այն ժամանակվա նախարարի, ո’չ փոխնախարարների, ո’չ անգամ աշխատակազմի ղեկավարի հետ կապ, այլ կապ կա ավելի ցածր օղակի ինչ-որ պաշտոնյայի հետ:

Այս հերթական քարոզչական փուչիկը միայն մեղսակիցների ուղեղներում է և շատ արագ պայթելու է` հերթական անգամ անհարմար դրության մեջ դնելով ապագա ամբաստանյալներին:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը