Լրահոս

24.08.2019 10:36


Վանաձորում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վարորդը չի փախել

Վանաձորում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վարորդը չի փախել

Լոռու մարզում օգոստոսի 23-ին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 SR 032 համարանիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, օգնել է տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը