Կարծիք

24.08.2019 11:33


Փաստեր, որոնք բացահայտում են Նիկոլ Փաշինյանի դեմագոգ ու պոպուլիստ կերպարը…

Փաստեր, որոնք բացահայտում են Նիկոլ Փաշինյանի դեմագոգ ու պոպուլիստ կերպարը…

Ամենևին մեծ խելք պետք չէ ամբոխավար լինելու համար: Բայց ավելի մեծ անխելքություն է ամբոխավարին լուրջ քաղաքական գործիչ համարելն ու նրան վստահելն ու հավատալը: Որքան էլ ցավալի է, սակայն փաստ է, որ Հայաստանում հենց այս ամբոխավարներն են կարողանում հաջողությամբ յուղել հազարավոր մարդկանց գլուխները և վստահելի քաղաքական գործչի համբավ վաստակել: Այսինքն, տիրող տգիտությունը, էգոիզմը և նյութամոլությունը պարարտ հող են նման մարդկանց համար իշխանության հասնելու նման երկրներում և հետագայում այն աղքատացնելու և կործանելու: Նման պայմաններում ոչ մի ազնիվ ու խելացի մարդ, որը ոչ թե պատրաստ է, այլ պարզապես նրա էությունն ու ձգտումն է իր կարողությունները ներդնել պետության համար, օրինական ճանապարհով երբեք չի կարող հասնել իշխանության, քանի որ ամբոխավարի նման չի ասում այն, ինչ ուզում են լսել տգետ ամբոխները, և այդպես դառնալ նրանց սիրելին` խաբեությամբ ապահովելով ճանապարհը դեպի «գահ»: Բացարձակ ճշմարտություն է, որ ամեն մի ժողովուրդ ինքն է ընտրում ու կերտում իր և՛ ներկան, և՛ ապագան: Իսկ մեր հասարակությունը երբեք չի ցանկացել և հիմա էլ չի ուզում լսել ճշմարտությունը: Նա, ով հայհոյում է, նա ով ասում է այն, ինչ ամբոխներին հաճելի է լսել, նա էլ տիրում է նրանց մտքերին ու հոգիներին: Իսկ երբ մարդ չի տիրապետում անհրաժեշտ ու ճշգրիտ տեղեկություններին, այլ խոսքով` ճշմարտությանը, նրա քայլերը դատապարտված են պարտության, քանզի սխալ տեղեկությունները նրան, բնականաբար, սխալ ճանապարհով են տանելու:

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը