Լրահոս

24.08.2019 16:30


Ստեփանակերտում 16-ամյա երեխայի ոտքը կապկպել են երկաթյա ձողին, հարվածներ հասցրել ու հրել

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի ոտքը կապկպել են երկաթյա ձողին, հարվածներ հասցրել ու հրել

Ս.թ.օգոստոսի 23-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի ծառայողը պարզել է, որ ս.թ.օգոստոսի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 2 շենքի մոտ մայրաքաղաքի բնակիչ, 2008թ.ծնված Ա. Շ-ն կպչուն ժապավենով կապկպել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2003թ.ծնված Ա. Մ-ի աջ ոտքը հողի մեջ ամրացրած երկաթյա ձողին և հրել մի քանի անգամ, իսկ ներկա գտնվողներ, մայրաքաղաքի բնակիչներ՝ 2003թ.ծնված Ն. Դ-ն և 2003թ.ծնված Ս. Ա-ն մի քանի անգամ հարվածներ են հասցրել և հրել Ա.Մ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ա. Մ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Այս խորագրի վերջին նյութերը