Լրահոս

24.08.2019 20:41


Ողբերգական վթար Վայոց ձորում. Jeep Grand Cherokee-ն 250 մետր գլորվել է ձորը. կա 3 զոհ, 3 վիրավոր

Ողբերգական վթար Վայոց ձորում. Jeep Grand Cherokee-ն 250 մետր գլորվել է ձորը. կա 3 զոհ, 3 վիրավոր

Վայոց ձորի մարզում այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:15-ին սահմաններում, Jeep Grand Cherokee մակնիշի 17 ԼՍ 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18 կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, որոնց դիերը ձորից դուրս են բերել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները՝ հատուկ ճոպանների միջոցով, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Հակոբ Կարապետյանի անվամբ: Ոստիկանությունն ու քննրական բաժինը պարզում են՝ ավտոմեքենան նրա՞նն է, թե՞ նա վաճառել է այլ անձի:

Այս խորագրի վերջին նյութերը