Քաղաքական

26.08.2019 16:15


«Անցումային արդարադատության գաղափարից չենք հրաժարվի». Բադասյան

«Անցումային արդարադատության գաղափարից չենք հրաժարվի». Բադասյան

Անցումային արդարադատության ճանապարհային քարտեզն այսօր կամ վաղը կհրապարակվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա ասաց, որ այսօր դատական օրենսգրքում եւ հարակից օրենքում փոփոխությունների փաթեթն ու լրացումներն ավարտում են.

«Լրամշակված տարբերակի թարգմանությունը կապահովենք եւ կուղարկենք Վենետիկի հանձնաժողով, որովհետեւ մայիսին նախապես այդպիսի պայմանավորվածություն է եղել»։

Նախարարն ասաց, որ դատական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված քննադատություններին հետեւել է, եւ այդ մասով հնարավոր են որոշակի փոփոխություններ.

«Իհարկե, հետեւել ենք քննադատություններին, այնտեղ նույն ձեւակերպման մեջ տեխնիկական վրիպակ կա աշխատավարձ եւ կենսաթոշակ տերմինների հետ կապված, դա կշտկենք, բայց գաղափարից չենք հրաժարվի, քանի որ գաղափարը նորմալ, միջազգային պրակտիկայում ընդունված է»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը