Լրահոս

22.04.2010 09:56


Այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

Ապրիլի 22-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Այս մասին լրագրողներին է հաղորդել էր ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Պոպովը։

Հիշեցնենք, որ ՄԽ ռուսաստանցի և ամերիկացի համանախագահներ Իգոր Պոպովը և Ռոբերտ Բրադկեն ապրիլի 21-ին Բաքվում բանակցություններ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Սպասվում է, որ այսօր Մոսկվայում իր գործընկերներին կմիանա ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։

Համանախագահները նշել են, որ Բաքվում բանակցություններն անցել են լավատեսական և կառուցողական մթնոլորտում։

Բրադկեի խոսքերով՝ մադրիդյան նորացված սկզբունքներում կան մի քանի դրույթներ, որոնց շուրջ կողմերը պետք է համաձայնության գան, և համանախագահներն այդ ուղղությամբ պետք է աշխատեն։

Այս խորագրի վերջին նյութերը