Քաղաքական

27.08.2019 15:38


«Ո՞ւր է այդ աճը, հասկացանք՝ գլխում հաղթահարենք, այս ինքնաներշնչանքը արևելյան մարտարվեստի կարևոր բաղադրիչ է». Գևորգ Պետրոսյան

«Ո՞ւր է այդ աճը, հասկացանք՝ գլխում հաղթահարենք, այս ինքնաներշնչանքը արևելյան մարտարվեստի կարևոր  բաղադրիչ է». Գևորգ Պետրոսյան

Ինձ համար ցուցանիշը ժողովրդի ապրելակերպն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին, որտեղ նա ներկայացնում է տնտեսական վերջին ցուցանիշները։

«Ինձ Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշները վստահություն չեն ներշնչում. ինձ համար կյանքն է կարեւոր։ Դո՛ւրս եկեք փողոց, շփվե՛ք ամենատարբեր մասնագիտություններով մարդկանց հետ, մանր առեւտրականները, միջին բիզնեսմենները, բոլորը դժգոհ են, լավ, ո՞ւր է այդ աճը, հասկացանք՝ գլխում հաղթահարենք, այս ինքնաներշնչանքը արեւելյան մարտարվեստի կարեւոր բաղադրիչ է, բայց արեւելյան մարտարվեստով պետություն չենք պահում, ժողովուրդ չենք կերակրում»,–նշեց նա։

Պատգամավորը շեշտում է՝ մարդիկ շարունակում են լքել Հայաստանը. «Ինչքան կարելի է սին լավատեսությամբ ապրել. դո՛ւրս եկեք փողոց, տեսե՛ք՝ քանի մուրացկան կա, քանի մարդ է կոպեկներով օրվա հաց վաստակում։

Հայաստանը մարդիկ չեն լքում լայն օրից դրդված, լքում են նեղ օրից, անարդարությունից դրդված, բայց ամենից առաջ՝ սոցիալական պատճառներից դրդված»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը