Լրահոս

22.04.2010 13:35


ԲՀԿ–ն ինչպե՞ս է գնահատում «գաղտնիության քողը»

ԲՀԿ–ն ինչպե՞ս է գնահատում «գաղտնիության քողը»

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի վաշինգտոնյան այցը դրական է գնահատել.

-Վաշինգտոնում նախագահը ևս մեկ անգամ միջազգային հանրության առջև հնչեցրեց ՀՀ հիմնական դիրքորոշումները հայ-թուրքական և ղարաբաղյան հարցերում։ Այսօր ես կարող եմ փաստել, որ միջազգային ուժային բոլոր կենտրոնները միակարծիք են Հայաստանի քաղաքական դիրքորոշումների հարցում։ Այս տարիների ընթացքում որևիցե մեկը որևիցե քննադատական խոսք Հայաստանի քաղաքականության դիրքորոշման առումով չի հայտնել։

Լրագրողները հարց են ուղղել, թե ՀՀ նախագահի վաշինգտոնյան այցի «գատնիության քողը» ԲՀԿ-ն ինչպե՞ս է գնահատում.

-Հայաստանի դիրքորոշումն այնքան պարզ հասկանալի է, որ դրա շուրջ լրացուցիչ մեկնաբանություններ անելը, լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելը մենք իսկապես անտեղի ենք համարում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը