Լրահոս

05.09.2019 09:01


Հայտնի է, թե երբ են սկսվելու դպրոցական արձակուրդները

Հայտնի է, թե երբ են սկսվելու դպրոցական արձակուրդները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Առաջին դասարանցիներին կտրվի` աշնանային արձակուրդ` 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019թ. դեկ-տեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիներին կտրվի` աշնանային արձակուրդ 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ և գարնանայինը՝ 2020թ. մարտի 23-ից 29-ըներառյալ:

3-12-րդ դասարանների սովորողներին կտրվի աշնանային արձակուրդ` 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռային՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը