Լրահոս

06.09.2019 18:40


Ապարան քաղաքում և Արագած գյուղում ավտոմեքենաներից էլեկտրական մարտկոցներ է գողացել

Ապարան քաղաքում և Արագած գյուղում ավտոմեքենաներից էլեկտրական մարտկոցներ է գողացել

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Բյուրական գյուղի 53-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոս ամսվա ընթացքում Ապարան քաղաքում և Արագած գյուղում հինգ ավտոմեքենաներից էլեկտրական մարտկոցներ է գողացել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը