Լրահոս

07.09.2019 17:35


Դեպի Հաղթանակ գյուղ տանող ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան

Դեպի Հաղթանակ գյուղ տանող ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան

Սեպտեմբերի 7-ին, ժամը 02:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշենից դեպի Հաղթանակ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ գյուղում՝ «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:53-ին, մարվել՝ 03:05-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Այս խորագրի վերջին նյութերը