Լրահոս

07.09.2019 19:11


Ռեստորանի մաքրուհին կողոպտել է հաշվապահին

Ռեստորանի մաքրուհին կողոպտել է հաշվապահին

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.50-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայում գործող ռեստորաններից մեկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Չարենցի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:

Պարզվել է, որ նա նշված ռեստորանում մաքրուհի է աշխատում և հաշվապահի սեղանից բացահայտ հափշտակել է 200.000 դրամ:

Բաժին հրավիրված տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը