Լրահոս

08.09.2019 10:45


Արարատում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր

Արարատում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաներում, Գետազատ-Արևշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Լանջազատ գյուղի բնակիչ, 47-ամյա Ապետնակ Հ.-ի վարած Opel Vectra մակնիշի 35 ՍP 208 համարանիշի և Գետազատ գյուղի բնակիչ, 33-ամյա Վահագն Ղ.-ի վարած Mercedes մակնիշի AR 270 GE համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ապետնակ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը