Լրահոս

08.09.2019 21:42


Հայաստանի շոուն. Մխիթարյանի գրառումն ու «Ռոմայի» արձագանքը

Հայաստանի շոուն. Մխիթարյանի գրառումն ու «Ռոմայի» արձագանքը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղից ու փայլուն հաղթանակից հետո գրառում է կատարել:

«Հայաստանի շոուն»,-գրել է Մխիթարյանը, որը Երևանում այսօր կայացած խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյանի գրառման կողքով անտարբեր չի անցել նաև իտալական «Ռոման», որի շարքերը հայ ֆուտբոլիստը համալրել է հավաքականին միանալուց մեկ օր առաջ:

Իտալական ակումբի մամուլի քարտուղարությունը, ինչպես նաև Մխիթարյանի նոր ակումբի երկրպագուները, մեկնաբանություն են թողել Հենրիխի գրառմանը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը