Լրահոս

09.09.2019 08:55


Կոտայքում բախվել են ԳԱԶ-24-ն ու 06-ը. կա վիրավոր

Կոտայքում բախվել են ԳԱԶ-24-ն ու 06-ը. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 6-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում, Ակունք գյուղի կենտրոնական խճուղու վրա բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ, 20-ամյա Հակոբ Բ.-ի վարած ԳԱԶ-24 մակնիշի 35 GA 316 համարանիշի և 31-ամյա Միսաք Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 96 NS 006 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 06-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Սլավիկ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը