Լրահոս

09.09.2019 11:35


Արգավանդում գտնվող խաղատան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Արգավանդում գտնվող խաղատան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Սեպտեմբերի 8-ին, ժամը 23:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում գտնվող խաղատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Մ., ծնված 1978 թ.) բախվել է «Լուիզա» հանդիսությունների սրահի 1-ին հարկում գտնվող կահույքի խանութ-սրահին:

Բախման հետևանքով խանութի ապակին կոտրվել է: Վարորդը հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը