Լրահոս

11.01.2011 17:33


«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին, ժամը 17.30-ին, Վոլգոգրադ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Գրիգոր Հ.-ն, որը 1994 թ. ապրիլի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 182 հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի մեղադրանքով:

Գրիգոր Հ.-ն կալանավորված է:

Այս խորագրի վերջին նյութերը