Լրահոս

04.03.2009 05:27


Չեն միացել Հարություն Առաքելյանը, Սամվել Բաբայանը, Ալբերտ Բազեյանը և Էդվարդ Անտինյանը

    Ինչու՞ փետրվարի 21-ին ՀՌԱԿ-ի 18-րդ համագումարը չկոչվեց միավորիչ և դրան չէին մասնակցում «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, «Ազգային վերածնունդ» կուսակղցության նախագահ Ալբերտ Բազեյանը և «Ազգային-ազատական» կուսակցության նախագահ Էդվարդ Անտինյանը:Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանն ասում է, որ մինչ համագումարը արդարադատության նախարարությունն արդեն իսկ, որպես այդ կուսակցությունների իրավահաջորդ, ճանաչել էր ՀՌԱԿ-ին, հետևաբար և նրանք արդեն միավորված էին ու տրամաբանական չէր լինի համագումարը կոչել միավորիչ: Ինչ վերաբերում է այդ համագումարին ՀՌԱԿ-ին միավորված կուսակցությունների լիդերների բացակայությանը, ապա, ըստ Հարություն Առաքելյանի, դա իրենց սահմանադրական իրավուքն է:

    -Չեն միացել Հարություն Առաքելյանը, Սամվել Բաբայանը, Ալբերտ Բազեյանը և Էդվարդ Անտինյանը, այլ միացել են ՀՌԱԿ-ը, «Ազգային վերածնունդ», «Դաշինք» և «Ազատական-առաջադիմական» կուսակցությունները և եթե կան մարդիկ, ովքեր չեն ներկայացել համագումարին կամ իրենց համագումարի որոշման համապատասխան չեն անդամագրվել ՀՌԱԿ-ին, կներեք, դա իրենց Սահմանադրական իրավունքն է: Իրենց որոշումն է մեզ միանալը, մենք հարգում ենք իրենց որոշումը, ՀՌԱԿ անդամ դառնալու համար կա կանոնադրություն և ով ուզեցել է անդամ դառնալ՝ դարձել է»,- ասել է Հարություն Առաքելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը