Լրահոս

26.04.2010 14:34


ՀՅԴ անդամ. «Մեր խնդիրը միայն ցեղասպանության հատուցումը չէ»

-Օբաման այս տարի ևս խուսափեց ցեղասպանություն բառն արտասանելուց, չնայած, ի տարբերություն անցած տարվա, այս տարի նա պատրվակ չուներ,-«Դե ֆակտո» ակումբում ասել է  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նա նշել է, որ «Մեծ եղեռն» բառակապակցության օգտագործումը մեզ պետք չէ, քանի որ դա թարգմանվում է ըստ ցանկության. «Անկախ թարգմանությունից՝ մենք էլ Մեծ եղեռնը, անշուշտ, օգտագործում ենք, բայց ոչ ցեղասպանություն բառը արտասանելուց խուսափելու համար։ Եթե մեկը Մեծ եղեռնը փորձում է որպես խուսափելու միջոց օգտագործել, դա նվազագույնը անազնիվ է»։

Ցեղասպանությունը իրավական տերմին է, իսկ «Մեծ եղեռն» բառակապակցության օգտագործման դեպքում ողջ պատասխանատվությունը հանվում է։ Օբամայի կողմից ճանաչվելու կարևորությունը, ըստ Կ. Մանոյանի, քաղաքական է, և ոչ թե իրավական։

-Մեր խնդիրը միայն ցեղասպանության հատուցումը չէ։ Անկախ ցեղասպանության կոնվենցիայից՝ մենք ունեցել ենք և ունենք իրավունք, և եթե խոսում ենք տարածքների մասին, այդ իրավունքը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն է և պետք է իրավական առանցքը լինի մեր իրավական որևէ պահանջի։ Դրա համար էլ մենք մտահոգ ենք հայ-թուրքական արձանագրություններով, որոնք կարող են այդ իրավարար վճիռն ի չիք անել,-ասել է Կիրո Մանոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը