Լրահոս

26.04.2010 14:46


Երվանդ Բոզոյան. ««Դե ֆակտո» կարելի է ասել, որ հայ–թուրքական պրոցես արդեն գոյություն չունի»

Երվանդ Բոզոյան. ««Դե ֆակտո» կարելի է ասել, որ հայ–թուրքական պրոցես արդեն գոյություն չունի»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասել է, որ այն ֆուտբոլային քաղաքականությունը, որը սկսվել է 2 տարի առաջ, ի սկզբանե  ռազմավարական տեսանկյունից սխալ էր հաշվարկված մեր կողմից և վերջին փուլում տրամաբանական ավարտ ունեցավ։

-Ի վերջո, այն հաշվարկները, որ Թուրքիան կարող է այս փուլում գնալ սահամանների բացման, և առանց ԼՂ խնդրի առաջխաղացման հնարավոր է Թուրքիայի հետ երկխոսության մեջ մտնել,  խաբկանք էին։ Բոլորդ ակնատես եղաք այս ամենին, և այն, ինչ կատարվեց այս վերջի օրերին, ուղղակի փաստագրեց սխալ ռազմավարական քայլերի արդյունքը։ «Դե ֆակտո» կարելի է ասել, որ հայ-թուրքական գործընթաց արդեն գոյություն չունի, իսկ «դե յուրե», իհարկե, ո՛չ հայկական, ո՛չ թուրքական կողմը ետ չեն կանչել իրենց ստորագրությնները, որվհետև այստեղ շահագրգռված են ազդեցիկ ուժեր։ Եվ, բնականաբար, ո՛չ Թուրքիան, ո՛չ Հայաստանը չեն ուզում դեստրուկտիվ երևալ միջազգային հանրության առջև։ Սակայն «դե ֆակտո» այդպիսի գործընթաց այլևս չկա,-նշել է նա։

Քաղաքագետի խոսքերով՝ այս գործընթացից Թուրքիան երկու կարևորագույն բան շահեց. «Ֆորմալ իրավունք ստացավ ակտիվորեն միջամտել Լեռանային Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացին և ֆորմալ պատրվակ, թե ինչու չպետք է ցեղասպանության ճանաչման միջազգային շարժումը գոյություն ունենա»։

-Շատերն ասում են՝ ա՛յ, տեսե՛ք, Շվեդիայի խորհրդարանն ընդունեց։ Ես ասում եմ՝ եթե այս գործընթացը հաջողությամբ պսակվեր, և եթե հանկարծ արձանագրությունները վավերացվեին, ապա կարող եմ պնդել, որ այդ գործընթացն ընդհանրապես չէր լինի։ Քանի որ արձանագրությունները դեռ վավերացված չեն, այստեղ կան ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա հիմնականում անուղղակի ճնշումներ՝ այլ՝  Բոլղարիայի, Սերբիայի խորհրդարանների միջոցով,  որով նա փորձում է Թուրքիային հորդորել, որ գնա արձանագրությունների վավերացմանը,-ասել է Երվանդ Բոզոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը