Լրահոս

11.09.2019 15:02


Երևանում բախվել են մոտոցիկլն ու BMW-ն. մոտոցիկլը կողաշրջվել է. կա վիրավոր

Երևանում բախվել են մոտոցիկլն ու BMW-ն. մոտոցիկլը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 11-ն, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Գյումրիի բնակիչ՝ 29-ամյա Սուրեն Մխիթարյանի վարած առանց համարանիշի միոտոցիկլը և Երևանի բնակիչ՝ 35-ամյա Էդվարդ Գալստյանի վարած BMW մակնիշի 74 DO 474 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մոտոցիկլավարին փրկել է սաղավարտը և հատուկ բաճկոնը, հակառակ դեպքում վնասվածքներն ավելի լուրջ կլիներ։

Մանրամասները՝ shamshyan.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը