Լրահոս

26.04.2010 17:12


Euronews հեռուստաալիքն այսուհետ հասանելի է նաև Orange TV-ով

Euronews հեռուստաալիքն այսուհետ   հասանելի է նաև Orange TV-ով

 Euronews լրատվական ալիքն այսուհետ կարելի է դիտել Orange TV-ի միջոցով երկու լեզուներով' ռուսերեն և անգլերեն: Այսպիսով, առաջին անգամ Հայաստանում բաժանորդները կարող են դիտել այս հանրահայտ միջազգային լուրերի ալիքն անմիջապես իրենց բջջայինից:

Orange-ն առաջարկում է առաջին բջջային հեռուստատեսությունը Հայաստանում, որը հնարավոր է դիտել ոչ միայն 3G, այլ նաև 2G հեռախոսների միջոցով, և որը հասանելի է պատկերի բարձր հստակության HD որակով:

Orange-ը շարունակելու է ընդլայնել Orange TV-ով հասանելի հեռուստատեսությունների ցանկը' տրամադրելով բաժանորդներին ավելի մեծ հնարավորություններ և առաջարկելով նրանց ամենաշատ դիտվող հեռուստաալիքները:

Orange TV ծառայության մանրամասներին, ինչպես նաև փաթեթում ներառված մյուս հեռուստաալիքների ցանկին կարելի է ծանոթանալ www.orangearmenia.am/mobile/services/entertainment/Orange-TV/ էջում:

Այս խորագրի վերջին նյութերը