Լրահոս

13.09.2019 11:30


Տավուշի մարզում՝ անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դին

Տավուշի մարզում՝ անասնագոմում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դին

Տավուշի մարզի գյուղերից մեկում ՝ անասնագոմում, պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա ինքնասպանություն է գործել պարանից կախվելու միջոցով:

Նրան եղբայրն է գտել անասնագոմում առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին:

Այս խորագրի վերջին նյութերը