Լրահոս

27.04.2010 10:15


Ջորջ Բուշը գիրք է գրել ընտրությունների, ահաբեկչությունների և ալկոհոլի մասին

Ջորջ Բուշը գիրք է գրել ընտրությունների, ահաբեկչությունների և ալկոհոլի մասին

Ջորջ Բուշ կրտսերը, հեռանալով Սպիտակ տնից, 1.5 տարի գիրք է գրել։ Ինչպես հաղորդել են հրատարակչությունից, հուշագրությունների  հիմքում ընկած են Ջորջ Բուշի նախագահության տարիների կարևոր փուլերը՝ 2000թ.-ի ընտրությունները, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները, ինչպես նաև ալկոհոլի նկատմամբ հակվածության դեմ պայքարը։ «Հեռանալով Սպիտակ տնից՝ Բուշը հարցազրույց չի տվել և հանդես չի եկել հրապարակային ելույթներով։ Սակայն նա ամեն օր զբաղվել է իր գրքով, որտեղ անկեղծորեն փորձել է ներկայացնել, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել իր նախագահության տարիներին»,-ասել են հրատարակիչները։

Ըստ «mail.ru»–ի

Այս խորագրի վերջին նյութերը