Լրահոս

27.04.2010 10:18


ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Ադրբեջանում Մեթյու Բրայզայի դեսպան նշանանակվելու լուրը

ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Ադրբեջանում Մեթյու Բրայզայի դեսպան նշանանակվելու լուրը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիակացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան նշանակվելու է դեսպան Ադրբեջանում։ «Ներկա պահին մենք սպասում ենք դեսպանի նշանակմանը Սպիտակ տան կողմից։ Առայժմ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն չի ներկայացվել»,-1news.az-ին հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Թերի Դեվիդսոնը։ Նրա խոսքերով, ըստ կանոնակարգի, թեկնածուն նախ ներկայացվում է Սպիտակ տան, այնուհետև հաստատվում Սենատի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը