Լրահոս

27.04.2010 10:14


Մեթյու Բրայզան Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպա՞ն

Մեթյու Բրայզան Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպա՞ն

Ամերիկյան «Politico» տեղեկատվական պորտալը հաղորդել է, թուրքական լրատվամիջոցներն էլ հաստատել են, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունն արդեն համաձայնեցված է, և առաջիկայում կուղարկվի ԱՄՆ Սենատի քննարկմանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է նախորդ տարվա աշնանից։ Փորձագետները ենթադրում են, որ դա կապված է ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման հետ։

Վերլուծաբանները համարում են, որ Բրայզայի թեկնածությունն Ադրբեջանում սառն ընդունելության կարժանանա, քանի որ լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ նա իրեն թույլ էր տվել երկիմաստ հայտարարություն անել, որը Երևանի և Բաքվի կողմից իր հասցեին քննադատություններ հնչեցնելու առիթ էր տվել։

 

Այս խորագրի վերջին նյութերը