Լրահոս

15.09.2019 12:15


Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. 7 տուժածների թվում կան երեխաներ

Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. 7 տուժածների թվում կան երեխաներ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10 :00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Mercedes մակնիշի 449 AM 61 համարանիշի, BMW մակնիշի 77 NC 707 համարանիշի, Infiniti մակնիշի 24 ՍՕ 635 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 ՏP 164 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, այդ թվում՝ երեխաներ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադներ նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ: Երեխաները տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Վ.Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Բախման հետևանքով էլ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը, ինչի հետևանքով լույսը պոկվել է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը