Լրահոս

16.09.2019 16:15


Արտառոց դեպք Երևանում. մետրոյի կայարաններից մեկի մոտ արնաշաղախ գլխով մի կին են հայտնաբերել

Արտառոց դեպք Երևանում. մետրոյի կայարաններից մեկի մոտ արնաշաղախ գլխով մի կին են հայտնաբերել

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնում` անցորդները մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում գլուխն ամբողջովին արյունոտված մի կնոջ են հայտնաբերել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` անցորդները զանգել են 1-03 և ժամանած բժիշկների խումբը կնոջն անմիջապես տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բուժհաստատությունում պարզվել է, որ կնոջ գլխուղեղը վնասված է։ Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ 52-ամյա կնոջ և ինչ-որ մեկի միջև վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում քարով հարվածել են կնոջ գլխին ու հեռացել։

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։

Այս խորագրի վերջին նյութերը