Լրահոս

17.09.2019 17:20


Խիստ արտասովոր խնջույք՝ Կոնսերվատորիայի շենքում (տեսանյութ)

Խիստ արտասովոր խնջույք՝ Կոնսերվատորիայի շենքում (տեսանյութ)

168.am-ին է փոխանցվել գաղտնի նկարահանած մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները պատրաստվում ինչ-որ խորհրդավոր խնջույքի:

Ուսումնական հաստատության ներսում կազմակերպած խիստ արտասովոր խնջույքին, ասում են, ներկա է գտնվել նաև դասախոսներից մեկը, չեն նշում, սակայն, նրա ով լինելը:

Իսկ այն, ինչ տեղի է ունեցել մի ամբողջ գիշեր՝ Կոնսերվատորիայի շենքում, ուսանողներից մեկի փոխանցմամբ՝ իրականում ռեկտորի իմացությամբ է կազմակերպվել: 168.am-ի հետ զրույցում, նկարագրելով տեսածը՝ զրուցակիցը «սատանիստական փարթի» որակեց միջոցառումը.

«Կա՛մ սատանիստական արարողություն էր, կա՛մ ինչ-որ աղանդավորական խմբի ծիսակարգ հիշեցնող փարթի, ես այդպես եմ ընկալել»:

Այս խորագրի վերջին նյութերը