Լրահոս

28.04.2010 15:32


Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին:

Երկրի ղեկավարը  շնորհավորել է դիվանագետին'  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Հանրապետության Նախագահը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Այս խորագրի վերջին նյութերը