Լրահոս

26.09.2019 11:00


Վանաձորի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Վանաձորի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Սեպտեմբերի 26-ին, ժամը 04:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-7 թաղամասի թիվ 37 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Ժամը 04:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան:

Փրկարարները 4-րդ հարկի պատշգամբից դուրս են բերել Ռուզաննա Թ.-ին (ծնված 1957թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:44-ին, մարվել՝ 06:01-ին:

Բնակարանն ամբողջությամբ այրվել է:

Այս խորագրի վերջին նյութերը