Կարծիք

26.09.2019 14:52


Դու հեչ մարդամեջ հանելու բան չես․ հուսամ՝ հաջորդ տարի ՄԱԿ-ում մեր երկրի անունից այլ մարդ կխոսա

Դու հեչ մարդամեջ հանելու բան չես․ հուսամ՝ հաջորդ տարի ՄԱԿ-ում մեր երկրի անունից այլ մարդ կխոսա

Ծանոթանալով ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ուզում եմ անել հետեւյալ կարեւոր արձանագրումները.

1. Նիկոլը այն եզակի ղեկավարներից է, ով ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործեց իր ներքաղաքական օրակարգի համար։ Օրինակ, Թրամփը չի «ֆայմել» իր ելույթում կպնել իր դեմ իմպիչմենտի գործընթաց սկսած դեմոկրատներին։

2. Իշխանափոխությունից 16 ամիս անց Նիկոլը բոլոր առիթներով արդարանում է, որ իշխանափոխությունը չուներ արտաքին հովանավորներ։ Եթե այդ հարցը դեռ ակտուալ է, ապա սա նշանակում է, որ իրեն կա՛մ չեն հավատում, կա՛մ նա շարունակաբար ստում է։

3. Ի՞նչ է նշանակում՝ Հայոց ցեղասպանության մասին երկու հպանցիկ հիշատակումը, առանց որեւէ բարոյական, քաղաքական կամ իրավական շեշտադրման եւ օրակարգի։ Վե՞րջ, էլ չե՞նք պահանջելու ճանաչում, էլ չե՞նք պայքարելու հետեւանքների վերացման եւ արդարության վերականգման համար։

4. ՄԱԿ-ի ամբիոնից նորից կրկնվեց Նիկոլի՝ Արցախյան կարգավորման անհեթեթ բանաձեւը Արդբեջանի ժողովրդի համար ընդունելի լուծման մասին։ Արդեն պարզ է, որ նրան թվում է, որ ինքը գտել է մի «թույն» լուծում՝ Ալիեւին դեմ տալու եւ ձգձգելու բանակցային գործընթացը։ Ավաղ, այս պարզունակ հնարքը ոչ միայն չի աշխատելու, այլեւ շատ արագ մեզ կանգնեցնելու է նոր վտանգի առջեւ՝ քանդելով նախկին բանակցային կապիտալը, փոխարենը ստեղծելով մեծ ռիսկեր։ Ոչ Ալիեւը, ոչ էլ, ինչն ավելի կարեւոր է, Մինսկի խմբի համանախագահները այս դատարկաբանության թակարդը չեն ընկնելու։

5. Լավ է, որ 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան անվանեցիր անհաջող փորձ՝ փաստելով, որ մենք հաղթել ենք Ապրիլյան պատերազմում։ Որոշ թրաշամանուկներիդ ասա, որ անկախ սեռից՝ դա իրենց ականջներին օղ անեն։

Հ.Գ. Մի խոսքով, դու հեչ մարդամեջ հանելու բան չես։ Հուսամ՝ հաջորդ տարի ՄԱԿ-ում մեր երկրի անունից այլ մարդ կխոսա։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը