Լրահոս

30.04.2010 12:28


Տիգրան Կարապետյան. «Շան գլուխը մեզ մոտ է թաղված»

Տիգրան Կարապետյան. «Շան գլուխը մեզ մոտ է թաղված»

Ժողովրդական կուսակցությունը և անձամբ կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն  ի սկզբանե դեմ են եղել հայ-թուրքական արձանագրություններին։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասել է Տ. Կարապետյանն ու ավելացրել, թե իրենք միշտ էլ համարել են, որ դրանցում կան քողարկված նախապայմաններ։

Նա նշել է, որ արձանագրությունները ոչ թե պետք էր սառեցնել խորհրդարանում, այլ ընդհանրապես մերժել այդ գործընթացը։

ԺԿ նախագահն ասել է, թե, այնուամենայնիվ, Հայաստանն է մեղավոր, որ հարաբերությունների կարգավորումը հեռանկարից զրկվեց.

-Շան գլուխը մեզ մոտ է թաղված։ Մեր արտգործնախարարությունը չպետք է բաղկացած լինի երկու հոգուց՝ նախարարից և Տիգրան Բալայանից, որին ինչքան զանգահարում ես՝ ասում է՝ տեղյակ չեմ։ Կայքերն ու թերթերն ամեն ինչ գրում են, իսկ ինքը տեղյակ չէ։

Տիգրան Կարապետյանն ասել է, որ պետք էր ոչ թե Սփյուռքի նախարարություն ստեղծել, այլ հզորացնել արտգործնախարարությունը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը