Աշխարհ

30.09.2019 17:25


Դաղստանյան հարսանիքը համաշխարհային երկու ռեկորդ Է սահմանել

Դաղստանյան հարսանիքը համաշխարհային երկու ռեկորդ Է սահմանել

Դաղստանում տեղի Է ունեցել բազմահազարանոց հարսանիք, որը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ Է սահմանել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Դերբենտսկիե նովոստի» թերթը: Դերբենտ քաղաքում միաժամանակ ամուսնացել Է 30 զույգ, հանդիսությանը ներկա Է եղել ավելի քան 10 հազար հյուր: Նորապսակները ներկայացրել են այն 16 հիմնական ազգությունները, որոնք ապրում են Դաղստանում:

Ամենաերիտասարդ ամուսինները 19 տարեկան են, իսկ ամենատարեց զույգը հանդիսության ժամանակ տոնել Է իր ադամանդե հոբելյանը՝ համատեղ կյանքի 60 տարին: Արարողությունը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ Է սահմանել որպես ամենաբազմազգ հարսանիքը և ամենամեծ թվով հյուրերով հարսանիքը: Երկու նվաճումներն Էլ գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում:

Այս խորագրի վերջին նյութերը