Աշխարհ

30.09.2019 19:55


Ջենիֆեր Լոպեսը և Ալեքս Ռոդրիգեսը տոնել են իրենց նշանադրությունը

Ջենիֆեր Լոպեսը և Ալեքս Ռոդրիգեսը տոնել են իրենց նշանադրությունը

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը Լոս Անջելեսում տոնել են իրենց նշանադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է People-ը:

«Մենք ընտանիքների և մտերիմ ընկերների հետ հիանալի տոն կազմակերպեցինք երեկ երեկոյան»,- մեկնաբանել Է Ռոդրիգեսը Լոպեսի հետ Instagram-ում զետեղված լուսանկարը 50-ամյա Ջենիֆերի և 44-ամյա Ալեքսի նշանադրության մասին հայտարարվել Էր ընթացիկ տարվա մարտին: Մինչ այդ նրանք արդեն հանդիպում Էին երկու տարի: Ռոդրիգեսն առաջարկությունն արել Է Բահամյան կղզիներում համատեղ հանգստանալու ժամանակ: Լոպեսը երկվորյակ ունի նախորդ ամուսնությունից (Մաքսիմիլան Դևիդ և Էմմա Մերիբել), իսկ Ռոդրիգեսը՝ երկու դուստր (Էլլա Ալեքսանդր (11) 7 Նատաշա Ալեքսանդր (14): Զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ «երեխաները շատ լավ են շփվում միմյանց հետ և վաղուց Էին ցանկանում, որ Ջենիֆերն ու Ալեքսը ամուսնանան», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը