Աշխարհ

30.09.2019 18:58


Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 5 հազար հեկտար տարածք է վնասվել

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 5 հազար հեկտար տարածք է վնասվել

Թուրքիայում այս տարի անտառային հրդեհների հետևանքով վնասվել է 5469 հա տարածք: Ամենից շատ վնասը կրել է Իզմիրը, այնուհետև Մուղլան, Այդընը և Դենիզլին:

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային հարցերով նախարարությունը հայտարարել է, որ «Անտառային գլխավոր վարչության» աշխատակիցները 2019թ. առաջին 9 ամսում մարել են անտառային 965 հրդեհ:

Նախարար Բեքիր Փաքդեմիրլին հայտնել է, որ նախորդ տարիների համեմատ հրդեհների քանակը նվազել է:

Աղբյուրը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը