Լրահոս

30.04.2010 15:03


«Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը

«Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին մեկնել է Չինաստան' մասնակցելու «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը:

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Շանհայ Էքսպո 2010» միջազգային ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը:

Այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է «Շանհայ Էքսպո 2010»-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի տաղավարներով:

Այս խորագրի վերջին նյութերը